Բնապահպանության նախարարության երեք ՊՈԱԿ-եր կմիավորվեն

Բնապահպանության նախարարության երեք ՊՈԱԿ-եր կմիավորվեն

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարության օպտիմալացման հանձնարարականների շրջանակներում կմիավորվեն ‹‹Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոն››, ‹‹Հիդրոերկրաբանական մոնիտորինգի կենտրոն›› և ‹‹Տեղեկատվական վերլուծական կենտրոն›› ՊՈԱԿ-երը: Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը:

Փոխնախարարի խոսքով՝ սա թույլ կտա տարեկան խնայել մոտ 20 միլիոն դրամ, որը հնարավոր է` ուղղվի նախարարությունում մասնագիտական ներուժի բարձրացմանը:

‹‹Մենք կառավարությանը խնդրելու ենք, որ մեզ հնարավորություն տան այդ խնայված միջոցների հաշվին լրացնել պահանջված մասնագիտական բացը, որը մինչև այսօր, ֆինանսական միջոցներով պայմանավորված, հնարավոր չի եղել իրականացնել››, - ասաց Խաչիկ Հակոբյանը:

Նոյեմբեր 08, 2016 at 17:48

SOS

Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր