

ԷկոԼուր
Սևանա լճի մակարդակն արդեն սկսեց իջնել: Այն ընդամենը 4 օրվա ընթացքում իջել է 2 սմ-ով՝ 1900.91 մ-ից 1900.89 մ: Անցյալ տարի նույն օրը՝ հունիսի 29-ին, լճի մակարդակը 1900.76 մ էր:
Կառավարությունը 2017 թ-ին մտադիր է Սևանա լճից բաց թողնել 270 միլիոն խմ ջուր: Կառավարության կողմից հաստատված` օրենքով սահմանված 170 միլիոն խմ ջրառից բացի Սևանից հավելյալ 100 միլիոն խմ ջրառի մասին օրինագիծն արդեն ՀՀ Ազգային ժողովում է: Այն կքննարկվի հուլիսի 4-ին:
Իսկ ներկայում` հունիսի 28-ի դրությամբ, Սևանա լճից բաց է թողնվել 82.812 միլիոն խմ ջուր, որից 0.740 միլիոն խմ-ն չկարգավորված արտահոսքն է:
Հունիս 29, 2017 at 14:57
