

ԷկոԼուր
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանումների կողմից 2017 թվականի հոկտեմբերի 9-13-ն ընկած ժամանակահատվածում կատարված շրջայցերի արդյունքում հայտնաբերվել է․
- ապօրինի ծառահատման և փայտանյութի տեղափոխման 14 դեպք,
- մթնոլորտային օդի պահպանության, թափոնների տեղաբաշխման պահանջների խախտման 6 դեպք,
- ապօրինի որսի (խեցգետին, ձուկ, կաքավ, լոր) 5 դեպք,
- հողի օգտագործման և պահպանման պահանջների խախտման 2 դեպք,
- բուսական աշխարհի պահպանության և օգտագործման պահանջների խախտման 2 դեպք:
Արձանագրված թվով 29 իրավախախտումների դեպքերից 13-ով անցկացվել է քննություն, որոնցով նշանակվել է 1.210.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։
16 գործ դեռևս գտնվում է ընթացքի մեջ:
Ընդհանուր առմամբ, բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 1.414.900 ՀՀ դրամ:
Ընդամենը գանձվել է 1.140.700 ՀՀ դրամ:
Այս մասին հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Հոկտեմբեր 19, 2017 at 13:38
