

ԷկոԼուր
Ս.թ. մարտի 19-ին դժբախտ պատահար է տեղի ունեցել Սյունիքի մարզի Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատում, հայտնում է news.am լրատվական կայքը:
Շինարարական աշխատանքներ կատարելու ժամանակ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի մեխանիկական արտադրամասի տարածքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս երկաթբետոնե կոնստրուկցիան ընկել է ընկերության աշխատակցի վրա։ 41-ամյա Ս. Ավետիսյանը մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:
Դեպքի կապակցությամբ ընթանում է քննություն։
Մարտ 20, 2018 at 13:41
