ԱՆՏԱՌԱՊԵՏ. «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՏԱՌԱՅԻՆ ԲԻԶՆԵՍ ՉԿԱ, ԿԱ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ»

ԱՆՏԱՌԱՊԵՏ. «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՆՏԱՌԱՅԻՆ ԲԻԶՆԵՍ ՉԿԱ, ԿԱ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ»

Antarner.net

Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերության ռեպորտաժում  Մարգահովիտի անտառապետ Գագիկ Բարսեղյանը դժգոհում է, որ միայնակ անտառը չի կարող հսկել եւ փաստում է, որ անտառը հատողների դեմ ինքն իրականում անպաշտպան է։

Գուգարքի անտառտնտեսության պետ Վիտալի Մխիթարյանի կարծիքով անտառի կառավարումը չպետք է լինի որեւէ նախարարության կազմում եւ անտառի վերականգնման համար էլ պետական բյուջեում պետք է հատուկ տող լինի։

Գուգարքի անտառնտեսության ավագ անտառապետ Գագիկ Ամիրյանն էլ ընդհանրապես առաջարկում է Հայաստանի անտառները փրկելու համար ժամանակավորապես դադարեցնել բոլոր տեսակի հատումները, այդ թվում խնամքի եւ սանիտարական։

«Հայաստանում անտառային բիզնես չկա։ Դա կազմակերպված հանցագործություն է»,- ասում է Ամիրյանը։

Սեպտեմբեր 22, 2010


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր