

ԷկոԼուր
Facebook սոցիալական ցանցի «Հարավային Կովկաս» խմբում Վրաստանի գործընկեր Տամունա Զանդուկելին հրապարակել է ահազանգ: Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը մտադիր է ոստիկանական շենք կառուցել Թբիլիսիի կանաչ գոտիներից մեկում: Ընդ որում նախարարությանը տրվել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Կանաչ ակտիվիստները բողոքել են այս նախաձեռնության դեմ` նախագիծն անօրինական համարելով: Նրանք նաեւ ուշադրություն են դարձրել Վրաստանի պաշտոնական բնապահպանական գերատեսչության վրա, որը հրաժարվել է պաշտպանել կանաչ գոտին: Բողոքի ակցիայի ժամանակ կանաչ գոտու որոշ պաշտպաններ ձերբակալվել են:
Փետրվար 27, 2012 at 14:37
