Աջափնյակում ծառահատումներն ապօրինի են, հայտնում են Երեւանի քաղաքապետարանից

Աջափնյակում ծառահատումներն ապօրինի են, հայտնում են Երեւանի քաղաքապետարանից

ԷկոԼուր

Երեւանի Աջափնյակ համայնքի 15 թաղամասում տեղի ունեցած ծառահատումն ապօրինի է: Այս մասին «ԷկոԼուր»-ին հայտնեց Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արթուր Գեւորգյանը: Ծառահատումների ականատես Արտակ Հայրապետյանի տեղեկատվության համաձայն. «Բնակիչների հավաստմամբ արդեն «նախկին» մանկապարտեզի տարածքը պատկանում է ոմն գնդապետի, որը սկսել է իրացնել նաև կանաչապատ տարածքները»: Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցները դեպքի վայրում` Մազմանյան 10/9 հասցեում, հայտնաբերել են 7 հատված ծառի բուն:  Քաղաքապետարանը գրություն է ուղարկել ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանկան պետական տեսչություն, ինչպես նաեւ դիմել է ՀՀ ոստիկանության Աջափնյակի բաժին:

ՀՀ բնապահպանության նախարարի մամուլի խոսնակ Հասմիկ Մկրտչյանը «ԷկոԼուր»-ին հայտնեց, որ նախարար Արամ Հարությունյանի հանձնարարությամբ բնապահպանական տեսչության բաժնի աշխատակիցները մեկնել են դեպքի վայր` ճշտելու բնությանը հասցված վնասի չափը:

Լուսանկարները եւ տեսանյութը տրամադրել է Արտակ Հայրապետյանը



Մարտ 26, 2012 at 14:18


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր