Բողոքի ցույց Ապարանում. բնակիչները փակել են Ապարան-Վանաձոր մայրուղին

Բողոքի ցույց Ապարանում. բնակիչները փակել են Ապարան-Վանաձոր մայրուղին

ԷկոԼուր

Արագածոտնի մարզում Ապարանի շրջակա համայնքների բնակիչներն այսօր առավոտյան փակել են Ապարան-Վանաձոր մայրուղին: Պատճառը կաթի մթերման գնի նվազումն է: Բնակիչները նշում են, որ նախկինում կաթն իրենցից գնել են 180 դրամով, իսկ վերջին մեկ շաբաթվա ընթացքում կաթի մթերման գինն իջել է մինչև 120-130 դրամի:

«Եթե էժանացնում են, թող բոլոր ապրանքների գներն էժանացնեն, ինչի՞ պետք է միայն կաթի գինն իջնի», - բողոքում են ցուցարարները:

Ցույցի վայրում է նաև ոստիկանությունը: Ներկայում ոստիկանները բանակցում են բնակիչների հետ, որպեսզի նրանք բացեն ճանապարհը:

11:22 Մայիս 11, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news