

ԷկոԼուր
«Ողջիի գետավազանում միջին տարեկան ջերմաստիճանը 0.5 աստիճան ցելսիուսով աճել է: Մասնավորապես 5 հիդրոլոգիական դիտակետերում տեսնում ենք, որ մինչև 30 տոկոսով բնական հոսքի նվազում է գրանցվել մինչ օրս», - Ողջիի և Մեղրիի գետավազանային կառավարման պլանների նախագծերի ներկայացման ժամանակ ԷկոԼուրի հետ զրույցում ասաց ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության «Մաքուր էներգիա և ջուր» ծրագրի կլիմայի փոփոխության մասնագետ Նաիրա Ասլանյանը:
Նա նշեց, որ թվային փոքր ցուցանիշների տարբերությամբ նույն դինամիկան զգացվում է նաև Մեղրիի գետավազանում: Ըստ կանխատեսվող սցենարների՝ կլիմայի փոփոխության արդյունքում Ողջի և Մեղրի գետերի հոսքը հետագա տարիներին նվազելու է:
Նաիրա Ասլանյանը նաեւ նշեց, որ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ջերմաստիճանը և մասնավորապես մթնոլորտային տեղումները, վերջին 20 տարիներին՝ 1991-2011թթ., էական փոփոխություններ են կրել:
Դեկտեմբեր 12, 2014 at 18:02
