Ի՞նչ է պետք նորածին երեխաներին` բուտիկներ, թե՞ թթվածին

Ի՞նչ է պետք նորածին երեխաներին` բուտիկներ, թե՞ թթվածին

ԷկոԼուր

Ինչպե՞ս կարելի ոչնչացնել Մարգարյանի ծննդատան հարեւանությամբ գտնվող կանաչ այգին  եւ ստիպել երիտասարդ մայրերին եւ նորածին երեխաներին շնչել Մաշտոցի պողոտայի փոշին եւ բենզինը, որը մայրաքաղաքի ամենաաղտոտված փողոցներից է:  Ի՞նչ է պետք նորածին երեխաներին` բուտիկներ, թե՞ թթվածին:  

Եւ վեջապես, դուք` Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյան, Բնապահպանության նախարար Արամ Հարությունյան, Առողջապահության նախարար Հարություն Քուշկյան, Մաշտոցի այգի տեխնիկա մտցնելու համար կանաչ ակտիվիստներին վտարած Երեւանի ոստիկանություն, դուք, որ պատասխանատվություն եք վերցրել Երեւանի գլխավոր հատակագծի, կանաչ գոտիների, նորածինների առողջության, քաղաքի կարգ ու կանոնի համար, մի՞թե երեխաներ չունեք, կամ ձեր հարազատներից ոչ ոք երեխա չի՞ ունենում Մարգարյանի հիվանդանոցում, կամ մտադիր եք գնումներ կատարել Մաշտոցի պողոտայի բուտիկների՞ց: Մի՞թե պարզ չէ, որ պետական մակարդակով մայրաքաղաքը կառավարելը, բնությունը կամ մարդկանց առողջությունը պահպանելը  պետք է ստույգ օրինակներով ապացուցել` պաշտպանել կանաչ գոտին ակտիվիստների հետ միասին:

Լուսանկարը` Yerkir.am-ի



Փետրվար 17, 2012 at 18:57


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր