Բնապահպանական հանրային դատարանը Թեղուտի ծրագրով թույլ տված խախտումները ճանաչեց որպես բնության, մարդու և պետության դեմ ուղղված հանցագործություն

Բնապահպանական հանրային դատարանը Թեղուտի ծրագրով թույլ տված խախտումները ճանաչեց որպես բնության, մարդու և պետության դեմ ուղղված հանցագործություն

ԷկոԼուր

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախաձեռնությամբ 2019 թվականի մարտի 11-ին Բնապահպանական հանրային դատարանը քննեց «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման հետևանքները» գործը՝ ըստ «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Աննա Շահնազարյանի դիմումի:

Գործով դատավորներն էին՝ էկոլոգ-իրավաբան Նազելի Վարդանյանը, հրապարակախոս, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը, Լոռու մարզի «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Օլեգ Դուլգարյանը, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը:

Հանրային դատավարության ժամանակ քննվեց ՀՀ նախկին կառավարության և պետական լիազոր մարմինների մասնակցությունը և պատասխանատվությունը Թեղուտի ծրագրի հետևանքով ստեղծված իրավիճակի համար, «Թեղուտ» ՓԲԸ-ի և «Վալլեքս» խմբի կողմից ՀՀ օրենսդրական պահանջների չպահպանումը, ինչպես նաև սոցիալական, տնտեսական, առողջապահական, բնապահպանական ռիսկերի չգնահատման արդյունքում ստեղծված իրավիճակը:

Որպես տուժողներ հանդես եկան Շնող համայնքի ավագանու անդամ Աշոտ Ադամյանը, Շնողի բնակիչներ Լևոն Ալիխանյանը, Արայիկ Բաբայանը, Թեղուտ բնակավայրի բնակիչ Ռայա Մելքոնյանը:

ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի պետ Արտակ Դեմիրչյանը ներկայացրեց պաշտոնական դիրքորոշումը:

Որպես վկաներ հանդես եկան «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի նախագահ Լենա Մանվելյանը, «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության անդամներ Անի Խաչատրյանը և Լևոն Գալստյանը, «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը:

Իր փորձագիտական գնահատականը ներկայացրեց ԷկոԼուրի փորձագետ Ռոզա Ջուլհակյանը:

Բնապահպանական հանրային դատարանը վճռեց Թեղուտի ծրագրով թույլ տված խախտումները ճանաչել որպես բնության, մարդու և պետության դեմ ուղղված հանցագործություն:

Մանրամասները՝ տեսանյութերում:



Մարտ 11, 2019 at 18:56


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր