

Ա1+
ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանն հունվարի 25-ին Ստրաբուրգում շրջանառության մեջ է դրել մի փաստաթուղթ, որը վերնագրված է «Թեղուտի տեխնածին էկոլոգիական աղետի ծրագիրը»։
Ըստ փաստաթղթի՝ մեկնարկելով հանքարդյունաբերական ծրագիրը՝ Հայաստանի իշխանությունները խախտել են մի շարք օրենքներ։
Նշվում է, որ ըստ անկախ փորձագետների՝ Թեղուտի հանքավայրի շահագործմամբ բնությանը հասցված վնասը անչափելի կլինի, քանի որ ոչ միայն հազարավոր հեկտար անտառ ու «Կարմիր գրքում» ընդգրկված կենսաբազմազանություն կոչնչանա, այլեւ մոտ 500 մլն տոննա ծանր մետաղներով եւ մոտ 600 մլն տոննա այլ տեսակի թափոններ կարտադրվեն։
«Մենք խստորեն դատապարտում ենք Հայաստանի կառավարության կողմից միջազգային միջազգային պարտավորությունների շարունակական խախտումները եւ պահանջում, որ Թեղուտի հանքավայրի շահագործման վերաբերյալ բոլոր որոշումները համարվեն անվավեր»,-ասված է գրավոր հռչակագրում։
Փաստաթուղթը ստորագրել են ԵԽԽՎ 44 պատվիրակ։
Հունվար 26, 2012 at 12:07
