

ԷկոԼուր
Մաշտոցի պուրակում բացվում են Թեղուտի օրեր` ապրիլի 25, 26, 27-ին, որտեղ քննարկվելու է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրը:
Ամբողջ օրվա ընթացքում ցուցադրվելու են նոր տեսանյութեր` Թեղուտի անտառի, Թեղուտում ապրող մարդկանց ու Թեղուտի պայքարի մասին:
Քաղաքացիական ամբիոնից Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստները կպատմեն, թե ինչու են պայքարում Թեղուտի համար, ինչ են ուզում փոխել, ինչը նրանց դուր չի գալիս, ինչպես են նրանք տեսնում այդ փոփոխությունը, ինչ է դա տալու Թեղուտում, Երևանում և այլուր բնակվող մարդուն, ինչու է կարեւոր, որ բոլորը միանան, մասնակցեն, որ դեպքում կհաղթենք, ինչ կնշանակի Թեղուտի հաղթանակը բոլոր մարդկանց համար: Միջոցառումը կազմակերպել են «Փրկենք Թեղուտը» քաղաքացիական նախաձեռնությունը:
Ապրիլ 25, 2012 at 18:18
