ԷկոԼուր
Ակտիվիստները` Թեղուտի պաշտպանները, Թեղուտ գյուղի բնակիչներին օգնում են զարգացման այլընտրանքային ուղիներ գտնել իրենց հողերը հանքարդյունաբերության համար գրոշներով վաճառելու փոխարեն: Թեղուտը վերածվում է երկարաժամկետ ապագայի համար պայքարի մոդելի` ընդդեմ կարճաժամկետ կործանարար ներկայի:
Արդեն մի քանի օր ակտիվիստներն անցկացնում են «Թեղուտ. հանք թե կյանք» ակցիան, որի շրջանակներում նրանք շուկա են ապահովում գյուղի մեղվաբույծների համար: Սոցիալական ցաներով տարածված հաղորդագրության մեջ ասված է. «Գնելով Թեղուտի մեղրը, դուք օգնում եք կանխել Թեղուտում անօրինական եւ աղետաբեր հանքարդունաբերական ծրագիրը»:
Հիշեցնեք, որ Թեղուտի համար հասարակական պայքարը շարունակվում է արդեն մի քանի տարի: Հասարակայնությունը հանդես է գալիս Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի բաց եղանակով շահագործման նախագծի դեմ, որն իրականացնում է «Vallex Group»-ը:
Լուսանկարը` Անահիտ Հայրապետյանի
Սեպտեմբեր 04, 2012 at 12:36