

ԷկոԼուր
Մարտի 22-ին՝ ժամը 20-ի սահմաններում, «Թեղուտ» ՓԲԸ-ում մահացել է 24- ամյա բանվոր Սեյրան Առաքելյանը: Նա, կառուցվող լեռնահարստացման ֆաբրիկայի մետաղական կոնստրուկցիաները մոնտաժելիս, 34 մետր բարձրությունից վայր է ընկել և տեղում մահացել: Ինչպես գրում է «Հետքը», մահվան իրավիճկային վերլուծությունը պարզել է, որ աշխատանքի պահին Սեյրան Առաքելյանի աշխատանքային անվտանգությունը չի ապահովվել: Հիշեցնենք, որ միեւնույն ընկերությունում դժբախտ պատահարի արդյունքում հունվարի 4-ին մահացել է նաեւ Շնող գյուղի բնակիչ, 50-ամյա Գագիկ Քոչինյանը:
Մարտ 28, 2013 at 15:10
