

ԷկոԼուր
Լոռու մարզի Շնող գյուղի կենտրոնական մասում` դպրոցի հարեւանությամբ, այս պահին ստեղծվում է խաղահրապարակ երեխաների համար: Խաղահրապարակի հիմնան համար անհրաժեշտ է եղել 590 հազար դրամ: Այն հավաքվել է հանգանակության միջոցով, որին մասնակցել է մոտ 50 հոգի: Այս մասին ԷկոԼուրին հայտնեց Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ Ապրես Զոհրաբյանը: «Մենք մեզ պատասխանատու ենք զգում հանքարդյունաբերության ազդակիր համայնքների ոչ միայն բնապահպանական, այլ նաեւ սոցիալ-մշակութային ոլորտների համար: Այս տրամաբանության շրջանակներում Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության շրջանակներում անցկացվեց հանգանակություն Շնող գյուղում խաղահրապարակ կառուցելու նպատակով»,- նշեց Ապրես Զոհրաբյանը: Խաղահրապարակը բաղկացած է լինելու մոտ 6 խաղասարքից:
Հիշեցնենք, որ Շնողը համարվում է ազդակիր համայնք, քանի որ գյուղի հարեւանությամբ «Վալլեքս» խմբի ընկերությունները իրականացնում է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման նախագիծը:
Ապրիլ 23, 2013 at 16:41
