Լալվարի բնությունը Թեղուտի ծրագրից առաջ եւ հիմա (Լուսանկարներ)

Լալվարի բնությունը Թեղուտի ծրագրից առաջ եւ հիմա (Լուսանկարներ)

ԷկոԼուր

2014թ-ի վերջին նախատեսվում է Լոռու մարզի Թեղուտի անտառում Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործումը: Այս գործունեության համար ՀՀ կառավարությունը 2007թ-ին «Վալլեքս» խմբի ընկերություններին հատկացրեց 1490,801 հեկտար տարածք:

Մենք ներկայացնում ենք լուսանկարներ Թեղուտի ծրագրի մեկնարկից առաջ, մեկնարկի ընթացքում, եւ «Վալլեքս» խմբի ընկերությունների 2014թ-ի լուսանկարները, երբ ծրագրի ենթակառուցվածքները գրեթե պատրաստ են:

Մինչեւ Թեղուտի ծրագրի մեկնարկը կարելի է տեսնել մաքուր աղբյուրներ եւ Թեղուտի կուսական անտառը, որտեղ  բնակվում էին Հայաստանի Կարմիր գրքում գրանցված 26 տեսակի կենդանի և 6 բուսատեսակ, ինչպես նաև Կենդանիների Պահպանության Միջազգային Միության Կարմիր գրքում գրանցված 2 տեսակի թիթեռ և 1 տեսակի սողուն:


 
 

 

Մյուս նկարներում երեւում է, թե ինչ մասշտաբով հատվեց անտառը, ինչպես շինարարական աշխատանքները ոչնչացնում են Շնող գետը, ինչպես բնապահպանը կանգնած է միակ ծաղկած ծառի մոտ, որի տեղում արդեն ճանապարհ են անցկացնում:

 
 
 
 
 

Ընկերության լուսանկարներում բնությունից, ջրից եւ անտառից արդեն ոչինչ չի մնացել:

Սա բացհանքն է, որը զբաղեցնում է 200,9  հեկտար տարածք: 

 
 

Սա պոչամբարն է, որը կառուցված է Խառատանոց գետի կիրճում`  110 հեկտար տարածքում:

 
 
 

Սա հարստացուցիչ ֆաբրիկան է, որը օժանդակ այլ կառույցների հետ միասին զբաղեցնում է 274,526 հեկտար:

 
 

Հոկտեմբեր 15, 2014 at 15:36


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր