

ԷկոԼուր
Փոխվել է Ծաղկաշատ-Ախետքի պղինձ-մոլիբդենային հանքային դաշտի տեղամասում օգտակար հանածոների երկրաբանական ուսումնասիրության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի հանրային քննարկման օրը եւ վայրը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարությունը, տեխնիկական պատճառներով հանրային քննարկումները սեպտեմբերի 7-ի փոխարեն տեղի կունենան սեպտեմբերի 10-ին եւ ոչ թե Թեղուտ գյուղում գտնվող Թեղուտ լեռնային համալիրի տարածքում, այլ Ալավերդու քաղաքապետարանում` ժամը 12:00-ին:
Հիշեցնենք, որ «Վալլեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող «Թեղուտ» ՓԲԸ-ն նախատեսում է Լոռու մարզի անտառային տարածքներում, Շնող գետի ավազանում, իրականացնել պղնձի եւ մոլիբդենի որոնման աշխատանքներ: Ծաղկաշատ-Ախետքի հանքային դաշտը գտնվում է ՀՀ Լոռու մարզում` Թումանյանի տարածաշրջանում: Ընդգրկում է մոտ 140կմ2 տարածք: Ուսումնասիրվող տարածքում են գտնվում Ակներ, Հաղպատ և Ծաղկաշատ գյուղերը: Մոտակա բնակավայրերն են` Ալավերդի, Ախթալա քաղաքները, Շամլուղ, Թեղուտ, Շնող, Ճոճկան, Արճիս, Մեծ Այրում, Այրում համայնքները:
Նախատեսվում է կատարել 1:25000 մասշտաբի հետևյալ համալիր երկրաբանաորոնողական աշխատանքները`
- Ախտեքի տեղամասում` ՀԲ մեթոդով էլեկտրահետախուզում 10 կմ2 տարածքում, մագնիսահետախուզում 10 կմ2 տարածքում, երկրաքիմիական ուսումնասիրություններ 10 կմ2 տարածքում, հորատանցքերի հորատում 2500 մ:
- Ծաղկաշատի տեղամասում` ՀԲ մեթոդով էլեկտրահետախուզում 15 կմ2 տարածքում, մագնիսահետախուզում 15 կմ2 տարածքում, երկրաքիմիական ուսումնասիրություններ 15 կմ2 տարածքում, հորատանցքերի հորատում 2500 մ:
ՀՀ Լոռու մարզի Ծաղկաշատ-Ախետքի հանքային դաշտում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների» աշխատանքային ծրագրից, Ծաղկաշատ-Ախետքի հանքային դաշտի երկրաբանական ուսումնասիրութունը փոխկապակցված է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման հետ:
Օգոստոս 27, 2015 at 15:38
