

ԷկոԼուր
Փետրվարի 21-ին դժբախտ պատահար է տեղի ունեցել Լոռու մարզի Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրում: Հանքավայրի 9 մ խորությամբ հորաններից մեկն է ընկել 1959 թ. ծնված Հ. Ս-ն: Հրշեջ-փրկարարները «Հատուկ Լեռնափրկարար Ծառայություն» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ համատեղ հորանից դուրս են բերել վերջինիս դին:
Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Փետրվար 22, 2016 at 14:20
