

ԷկոԼուր
ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Երևան քաղաքի Շարուրի փողոցում այրվող արտադրական թափոնների վերաբերյալ ԷկոԼուրի ահազանգին ընթացք է տվել:
«Այս պահին տեսչական մարմնի աշխատակիցները գտնվում են այդ հասցեում և ուսումնասիրություն են կատարում: Ըստ երևույթին, վաղը որոշ մանրամասներ պարզ կլինեն», - ԷկոԼուրին հայտնեց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի օգնական Վրույր Պեպանյանը:
Հիշեցնենք, որ մի քանի օր շարունակ Երևան քաղաքի Շարուրի փողոցում այրվում էին արտադրական թափոններ, ինչի մասին Էկոլուրին ահազանգել էր Երևանի բնակիչ:
Մարտ 06, 2019 at 18:32
