

ԷկոԼուր
«Այբ» կրթահամալիրի «Կանաչ քիմիա» ակումբի աշակերտները ստեղծել են բնության մեջ կենսաքայքայվող պլաստիկներ: Թերմոպլաստիկ օսլայի հումքով այս պլաստիկները կարող են փոխարինել նավթային հումքով պլաստիկներին՝ էականորեն նվազեցնելով բնության աղտոտումը։
«Կանաչ քիմիա» ակումբը հետազոտություններն ու փորձերն ամբողջությամբ իրականացրել է «Այբ» դպրոցի քիմիայի լաբորատորիայում՝ ուսուցիչներ Լիլիթ Համբարձումյանի և Լևոն Սարգսյանի ղեկավարությամբ։ «Այբ» դպրոցի սաների կենսաքայքայվող պոլիմերների ստեղծման գյուտը ստացել է գյուտի արտոնագիր Մտավոր սեփականության գործակալության կողմից: Ներկա փուլում ակումբի անդամները ուսումնասիրում են դրանց արտադրական գործընթացը սկսելու հնարավորությունը:
«Այբ» կրթահամալիրի կայքի համաձայն՝ «Կանաչ քիմիա» ակումբի այս նախագիծը հաղթել է «100 գաղափար Հայաստանի համար» ու Diamond Challenge Armenia մրցույթներում և ներկայացվել ԱՄՆ-ում՝ Diamond Challenge մրցույթի եզրափակիչում, ու Բրեմենում՝ Գյոթե - ինստիտուտի «Դպրոցը հանուն շրջակա միջավայրի» մրցույթում։
Լուսանկարը՝ www.aybschool.am-ի
Դեկտեմբեր 18, 2019 at 18:44
