

Սույն թվականի նոյեմբերի 11-ին գործադիրը հաստատեց «Ընդերքօգտագործման հետևանքով խախտված հողերի, ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման, այդ թվում՝ կենսաբանական վերականգնման» ուղեցույցը:
Այսպիսով գործադիրն ակնկալում է ապահովել ընդերքօգտագործման հետևանքով խախտված հողերի, ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների ռեկուլտիվացիոն աշխատանքների իրականացման մեթոդական հիմքերը, բարձրացնել ռեկուլտիվացիայի արդյունավետությունը, աշխատանքները կատարել համաձայն հաստատված ուղեցույցի:
Ռեկուլտիվացիոն աշխատանքների ընդունման հետ կապված որոշումները կայացնելու է շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազոր մարմինը՝ հաշվի առնելով տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգման արդյունքները:
Նոյեմբեր 15, 2021 at 18:18
