

Նուբարաշենի աղբավայրը կրկին այրվում է։ Քաղաքի տարբեր հատվածներից երևում է աղբավայրից բարձրացող ծուխը։
Սեպտեմբերի 15-ին ահազանգ տարածվեց, որ Նուբարաշենի աղբավայրում կրկին հրդեհ է։ www.shamshyan.com լրատվական կայքի համաձայն՝ հրդեհը մարելու համար ներգրավված է եղել Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատների մի քանի մարտական հաշվարկ։
Factor.am կայքի համաձայն՝ հրդեհը բռնկվել է մոտ 700 քմ տարածքում։
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության և Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքերում աղբավայրում բռնկված հրդեհի մասին որևէ տեղեկատվություն չկա։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծել է Նուբարաշենի աղբավայրը կոնսերվացնելու հրատապությունը։
Սեպտեմբեր 16, 2025 at 14:59
