Պոլիէթիլենային տոպրակների, մեկանգամյա օգտագործման պլաստիկ սպասքի և տարաների վաճառքի արգելք՝ 2027-ից․ Էկոլուրի նոր տեսանյութը

Պոլիէթիլենային տոպրակների, մեկանգամյա օգտագործման պլաստիկ սպասքի և տարաների վաճառքի արգելք՝ 2027-ից․ Էկոլուրի նոր տեսանյութը

2027թ․ հունվարի 1-ից Հայաստանում այլևս չեն վաճառվի պոլիէթիլենային տոպրակներ ու պարկեր, մեկանգամյա օգտագործման պլաստիկ սպասք, ինչպես նաև փրփրապլաստից տարաներ և ձողիկներ։ Այս փոփոխությունները նախատեսված են «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում և հարակից օրենքներում կատարված լրացումներով։

Արգելքը տարածվելու է առևտրի օբյեկտների, հանրային սննդի կետերի, տոնավաճառների և այլ վաճառքի վայրերի վրա։ Հիշեցնենք, որ դեռ 2022 թվականից արդեն գործում էր մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային տոպրակների արգելքը, որը դիտարկվում էր որպես անցումային փուլ։

Էկոլուրի նոր տեսանյութում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը ներկայացնում է, թե արգելքն ինչ շրջանակ է ընդգրկելու և ինչ բացառություններ ու այլընտրանքներ են միաժանակ առաջարկվում։ 

Այս նյութը ստեղծվել է Շվեդիայի կողմից ֆինանսավորվող և ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից իրականացվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» (WPA) ծրագրի շրջանակում՝ Շվեդիայի ֆինանսական և ՀԱՀ տեխնիկական աջակցությամբ:

Ներկայացված տեսակետները, եզրակացություններն ու կարծիքները պատկանում են հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ արտահայտեն ծրագրի, Հայաստանի ամերիկյան համալսարանի կամ Շվեդիայի կառավարության դիրքորոշումը։



Ապրիլ 20, 2026 at 13:08


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր