

2020թ․ դրությամբ Հայաստանում քարտեզագրվել է 297 գործող աղբանոց: Տարեկան շուրջ 700․000 տոննա կոշտ կենցաղային աղբ է հեռացվում աղբանոցներ։ Աղբի շուրջ 25%-ը չոր վերամշակելի թափոն է, 50%-ը՝ սննդային թափոն, որը ևս կարող է օգտահանվել։ Սակայն վերամշակվում է 5%-ից պակաս թափոն:
Հայաստանում ներդրվում է Արտադրողի ընդլայնված պատասխանատվության (ԱԸՊ) համակարգ, որը կնպաստի երկրում աղբանոցներ հեռացվող աղբի ծավալների կրճատմանը։
Հայաստանում ԱԸՊ համակարգի ներդրման լիազոր մարմինը ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն է, որին տեխնիկական աջակցություն է տրամադրում Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնը՝ Շվեդիայի կողմից ֆինանսավորվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» 4-ամյա ծրագրի շրջանակում:
Տեսանյութում ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի դասախոս, թափոնների կառավարման փորձագետ, «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի ղեկավար Հարություն Ալպետյանը ներկայացում է ԱԸՊ համակարգի ներդրման ազդեցությունը։

Այս նյութը ստեղծվել է Շվեդիայի կողմից ֆինանսավորվող և ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից իրականացվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» (WPA) ծրագրի շրջանակում՝ Շվեդիայի ֆինանսական և ՀԱՀ տեխնիկական աջակցությամբ:
Ներկայացված տեսակետները, եզրակացություններն ու կարծիքները պատկանում են հեղինակ(ներ)ին և պարտադիր չէ, որ արտահայտեն ծրագրի, Հայաստանի ամերիկյան համալսարանի կամ Շվեդիայի կառավարության դիրքորոշումը։
Նոյեմբեր 24, 2025 at 19:27
