

ԷկոԼուր-Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
Երեւանում աղբը խնդիր է: Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը լուծումներից մեկը տեսնում է նրանում, որ ուսումնասիրվի սանմաքրման ձեռնարկությունների գործունեությունը, տեխնիկայի ընդհանուր վիճակն ու կանխարգելիչ միջոցառումներ մշակվի նման իրավիճակներից խուսափելու համար:
Հանձնարարվել է նաև մինչև սեպտեմբերի 1-ը իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ ավարտել աղբահանության պայմանագրերի կնքման գործընթացը, ինչպես նաև խիստ ուշադրություն դարձնել վարձավճարները գանձելու ցուցանիշներին:
Զեկուցվել է, որ մայրաքաղաքի աղբահանության կազմակերպման մասով օպերատորների մրցույթն արդեն հայտարարված է:
Համատիրությունների աշխատանքը կանոնակարգելու և հաջողված փորձը գործնականում ողջ մայրաքաղաքում կիրառելու նպատակով զեկուցվել է, որ ընտրվել են մի քանի հաջողված համատիրություններ, որոնց կողմից գումարների հավաքագրումն իրականացվում է բանկային համակարգով, բացի այդ կայքէջի միջոցով բնակիչը հետևում է վճարված գումարների նպատակային օգտագործմանը:
Ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի` համատիրությունների իրավունքների և պարտավորությունների մասին հիշեցնող շուրջ 8000 պաստառ է տրամադրվել համատիրություններին, որոնք կփակցվեն բազմաբնակարան շենքերի շքամուտքերում:
Օգոստոս 24, 2011 at 15:57
