

ԷկոԼուր
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված ջրի իրավունքների վերականգնման վերաբերյալ ԷկոԼուրի նամակին և Արարատի մարզի Սայաթ Նովա, Հայանիստ և Արմավիրի մարզի Արտաշար, Տարոնիկ համայնքների բնակիչների դիմում պահանջագրերին ի պատասխան ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ԷկոԼուրին տրամադրել է շահագրգիռ մարմինների դիրքորոշումները, որոնք ներկայացվել են ՏԿԵՆ-ին:
Դիրքորոշումներ են ներկայացրել Ջրային կոմիտեն, «Արմավիր», «Էջմիածին», «Երևան» ՋՕԸ-երը, Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը և ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը:
Այդ նամակներին ծանոթացեք այստեղ:
Սույն նյութը պատրաստվել է «Պաշտպանիր ջրի նկատմամբ քո իրավունքը» ծրագրի շրջանակներում Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության միջոցով, որի ընթացքում արտահայտված տեսակետները կամ ներկայացված նյութերի բովանդակությունը միմիայն հեղինակներինն է և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:
Հոկտեմբեր 02, 2019 at 12:08