Սևանա լճի մակարդակը սկսել է իջնել

Սևանա լճի մակարդակը սկսել է իջնել

Սևանա լճի մակարդակը սկսել է իջնել: Այս տարի լճի մակարդակն իր առավելագույն նիշին հասավ հունիսի 14-ին՝ կազմելով 1900.77 մ: Ըստ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալների՝ այս նիշը պահպանվեց մինչև հունիսի 20-ը: Հունիսի 21-ից լճի մակարդակը սկսեց իջնել: Հունիսի 27-ին այն կազմում է1900.75 մ: Նշենք, որ ներկայում Սևանա լճից ոռոգման համար իրականացվում է ջրառ: Արդեն լճից բաց է թողնվել 33,114 միլիոն խմ ջուր: Այս տարի լճից նախատեսվում է իրականացնել մինչև 170 միլիոն խմ ջրառ:

Արփա-Սևան թունելով տարեսկզբից լիճ է ներհոսել 142.224 միլիոն խմ ջուր:

Լճի մակարդակը հունիսի 27-ի դրությամբ 6 սմ-ով ցածր է նախորդ տարվա նույն օրվա մակարդակից:

Հունիս 27, 2022 at 18:28


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր