ՋԹ-ի վերանայում մարդկանց բարեկեցության, շրջակա միջավայրի պահպանության, ոռոգման նպատակներից ելնելով. ՇՄՆ օրենսդրական նախաձեռնությունը

ՋԹ-ի վերանայում մարդկանց բարեկեցության, շրջակա միջավայրի պահպանության, ոռոգման նպատակներից ելնելով. ՇՄՆ օրենսդրական նախաձեռնությունը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն (ՇՄՆ) առաջարկում է օրենսդրական փոփոխություն, որը թույլ կտա վերանայել ջրօգտագործման թույլտվությունը (ՋԹ) մարդկանց բարեկեցության, շրջակա միջավայրի պահպանության ու բարելավման, ոռոգման նպատակներից ելնելով: Նախարարության մշակած օրենսդրական փաթեթը ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել 2022 թ. հունիսի 2-ի 784-Ա որոշմամբ:

Մասնավորապես, օրենսդրական փաթեթի «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով ՋԹ-ները վերանայվելու են հետևյալ դեպքերում․

1) ջրային ավազաններում արտակարգ էկոլոգիական իրավիճակների և էկոլոգիական աղետների գոտիներ սահմանվելու դեպքում՝ այդ գոտիների տարածքում.

2) միևնույն ջրային ռեսուրսից ըստ ջրօգտագործման առաջնահերթության ավելի գերակա ուղղությամբ (մարդկանց բարեկեցության, շրջակա միջավայրի պահպանության ու բարելավման, ոռոգման նպատակներով) ջրօգտագործման անհրաժեշտություն առաջանալու դեպքում` առաջին հերթին ապահովելով խմելու ջրամատակարարման և ջրահեռացման գերակայությունը.

3) էկոլոգիական թողքի վերահաշվարկի անհրաժեշտություն առաջանալու դեպքում. 

4) կլիմայի փոփոխությամբ կամ անտրոպոգեն ազդեցությամբ պայմանավորված ջրային պաշարի նվազման դեպքում:

Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության լիազոր մարմնի կողմից ՋԹ-ները վերանայվելու են դրանց ներկայացումից հետո 50 աշխատանքային օրվա ընթացքում։ 

Ըստ  ԷկոԼուրի՝ ՀՀ կառավարության կողմից հաստատվող «Վերանայված ջրօգտագործման թույլտվությունների տրամադրման կարգում» անհրաժեշտ է ներառել ՋԹ-ի վերանայման պահանջով դիմող հայտատուներին (պահանջատերերին)` ջրօգտագործման թույլտվություն ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, ջրավազանային կառավարման մարմին, ջրառի վայրի վարչական ներկայացուցիչ կամ համայնքի ղեկավար, տեղի բնակչության հանրագիր և շահագրգիռ այլ մարմիններ, այդ թվում սոցիական և բնապահպանական ոլորտի հասարակական կազմակերպություններ կամ հիմնադրամներ, հիմնավորված առաջարկների ներկայացման պարագայում։  

Ջրածավալներին համապատասխան օգտագործման և վերահսկման նպատակով օրենքի նախագծով ամրագրվել է նաև ՋԹ-ում տվյալների առցանց փոխանցմամբ ջրահաշվիչ (ջրաչափիչ) սարքեր տեղադրելու պահանջը (բացառությամբ կրկնակի (երկրորդային) ջրօգտագործման դեպքում)։

Հունիս 18, 2022 at 15:27


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր