Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արարատի մարզի Ռանչպար բնակավայրում պարզել են, որ ավազակոպճային խառնուրդի լվացմամբ զբաղվող «Թրիպլ Մայնինգ» ՍՊԸ-ն ավազի լվացման աշխատանքների ընթացքում ապօրինի շահագործում է ստորերկրյա խորքային հոր՝ չունենալով ջրօգտագործման թույլտվություն։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից հայտնում են, որ խորքային հորի ապօրինի շահագործումը կասեցվել է։
Մայիս 11, 2023 at 12:22