

Սևանա լճի մակարդակն աստիճանաբար բարձրանում է: Ըստ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տվյալների՝ մայիսի 5-12-ն ընկած ժամանակահատվածում լճի մակարդակը բարձրացել է 2 սմ-ով: 2023թ. մայիսի 5-ի դրությամբ լճի մակարդակը կազմում էր 1900․41 մ, իսկ մայիսի 12-ի դրությամբ՝ 1900,43 մ:
Այնուամենայնիվ, լճի մակարդակը շարունակում է 14 սմ-ով ցածր լինել նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից: 2022թ. մայիսի 12-ին լճի մակարդակը կազմում էր 1900,57 մ: Տարեսկզբից Արփա-Սևան ջրատարով լիճ է ներհոսել 39,666 միլիոն խմ ջուր:
Մայիս 12, 2023 at 14:34