Արմավիրի մարզում դադարեցվել է խորքային հորի ապօրինի հորատումը

Արմավիրի մարզում դադարեցվել է խորքային հորի ապօրինի հորատումը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական կանխարգելիչ հերթական շրջայցի ընթացքում Արմավիրի մարզում հայտնաբերել են խորքային հորի ապօրինի հորատման դեպք։ Այս մասին հայտնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից: 

Քաղաքացին ոռոգման նպատակով ջրօգտագործում կատարելու համար Նորապատ գյուղի վարչական տարածքում առանց համապատասխան փաստաթղթերի առկայության իրականացրել է խորքային հորի ապօրինի հորատում։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից անհապաղ դադարեցվել են ապօրինի հորատման աշխատանքները։ Իրավախախտը կենթարկվի պատասխանատվության։

Մայիս 18, 2023 at 13:50


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր