

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից Արարատի մարզի Ղուկասավան բնակավայրում ավազի լվացմամբ զբաղվող «ՎԶԳՈ» ՍՊԸ-ում ապօրինի ջրառ է արձանագրվել։ Ավազակոպճային խառնուրդի լվացման նպատակով Հրազդան գետի ափին փորված ջրավազանից էլեկտրական պոմպի միջոցով կատարվող ապօրինի ջրօգտագործումը տեսչական մարմնի կողմից կասեցվել է։
Այս մասին տոեղեկացնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը:
Մայիս 18, 2023 at 13:35