Ուկրաինայում պատերազմի ընթացքում ՌԴ-ի վերահսկողության տակ անցած Նովայա Կախովկա քաղաքում մշակույթի պալատի առջև կարապներ են լողում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ տեսանյութը հրապարակել է РИА Новости գործակալությունը:
Մասամբ ՌԴ-ի վերահսկողության տակ գտնվող Խերսոնի մարզի Կախովսկի ՀԷԿ-ի գնդակոծության հետևանքով ամբարտակից ջուրը սկսել է արտահոսել և հեղեղել է մի շարք բնակավայրեր: Խերսոնի մարզի ինչպես ուկրաինական, այնպես էլ ռուսական վերահսկողության տակ գտնվող տարածքներից սկսել են տարհանել բնակիչներին:
Կախովսկի ՀԷԿ-ի գնդակոծության մեջ կողմերը մեղադրում են մեկը մյուսին: Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ ըստ ուկրաինական հետախուզության տվյալների՝ ՀԷԿ-ը պայթեցրել է Ռուսաստանի զինված ուժերի 205-րդ մոտոհրաձգային բրիգադը: Իսկ ըստ ռուսական կողմի՝ գիշերը ուկրաինական բանակը հարված է հասցրել Կախովկսի ՀԷԿ-ին, ենթադրաբար, «Օլխա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից:
Հունիս 06, 2023 at 17:33