Հայաստանի գիտնականները մշակել են ջրի մաքրման նորարար մեթոդ

Հայաստանի գիտնականները մշակել են ջրի մաքրման նորարար մեթոդ

Հայաստանի մի խումբ գիտնականներ տարբեր ինստիտուտներից և կենտրոններից մշակել են ծանր մետաղներից ջրի մաքրման նորարար մեթոդ։

Գիտնականները նշում են, որ Հայաստանի գետերն աղտոտված են արդյունաբերական, կենցաղ-կոմունալ, ձկնարդյունաբերական և գյուղատնտեսական հոսքաջրերով ու թափոններով։ Որպես աղտոտվածության հետևանք նշվում է Սևանա լճի ճահճացումը։ Ուսումնասիրությանը մասնակցել են նաև հնագետները, ովքեր ներկայացրել են անցյալի փորձը և խելացի լուծումները։ Մասնագետները նշում են, որ ջրերի որակի պահպանման կարիքն ավելի զգալի է դառնում։

Նորարար մեթոդի մշակման համար գիտաշխատողները Համահայկական գիտաժողովին ստացել են խրախուսական մրցանակ։

Մանրամասները՝ Հանրային հեռուստաընկերության «Լուրեր»-ի ռեպորտաժում։

 



Մարտ 01, 2024 at 15:12


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր