Սեպտեմբերի 18-ը Ջրի մոնիթորինգի համաշխարհային օրն է

Սեպտեմբերի 18-ը Ջրի մոնիթորինգի համաշխարհային օրն է

Սեպտեմբերի 18-ը Ջրի մոնիթորինգի համաշխարհային օրն է: Այն սահմանել է «Մաքուր ջրի ամերիկյան հիմնադրամ»-ը (ACWF) 2003 թվականին։ Նպատակն է հանրության իրազեկումն աշխարհում ջրային ռեսուրսների պաշտպանության կարևորության մասին՝ ներգրավելով մարդկանց՝ իրականացնելու տեղական ջրային մարմինների հիմնական մոնիթորինգ:

Մակերևութային և ստորերկրյա ջրերի աղտոտումն այսօր լուրջ խնդիր է ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում, և կարևոր է իմանալ՝ ի՞նչ ջուր ենք օգտագործում, որքանո՞վ են մաքուր մեր գետերն ու լճերը, ի՞նչ աղտոտիչներ և վնասակար նյութեր են առկա քաղցրահամ ջրի աղբյուրներում։ Այս հարցերի պատասխանները տալիս է Շրջակա միջավայրի նախարարության «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը՝ իրականացնելով ջրերի որակի և քանակի մոնիթորինգ:  ՊՈԱԿ-ն ամենամսյա և եռամսյակային հաշվետվություններ է պատրաստում Հայաստանում ջրային էկոհամակարգերի որակի և դասակարգման վերաբերյալ։ Իրականացվում է քանակական և որակական ցուցանիշների գնահատում։

 



Սեպտեմբեր 18, 2024 at 16:43


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր