Հայաստանը դառնում է սակավաջուր. բնապահպանը մատնանշեց ՀՀ-ում առկա էկոլոգիական խնդիրները

Հայաստանը դառնում է սակավաջուր. բնապահպանը մատնանշեց ՀՀ-ում առկա էկոլոգիական խնդիրները

www.factor.am

«Հայաստանը ջերմոցային գազերի ամենաքիչ արտանետումներ ունեցող երկիր լինելով, մեծ խոցելիություն ունի. մենք ունենք բարձր ջերմաստիճան, սա մեզ համար լուրջ խնդիրներ է առաջացնում»,- այս մասին «Ադրբեջանի ագրեսիայի ազդեցությունը մարդու իրավունքների և շրջակա միջավայրի պաշտպանության վրա» համաժողովի ժամանակ Factor TV-ի հարցին ի պատասխան ասաց «Էկոլուր» ՀԿ-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանը։

Հիշեցնենք՝ համաժողովը կազմակերպվել է ի պատասխան ՄԱԿ-ի որոշման՝ արտոնել Ադրբեջանին հյուրընկալելու COP29-ը՝ չնայած Արցախի ժողովրդի նկատմամբ ագրեսիայի հետ կապված անհանգստություններին, ինչպես նաև ավտորիտար քաղաքականությանը և հայատյացությանը։

«Հայաստանը դառնում է սակավաջուր, մենք պետք է կարողանանք մեր ջրային ռեսուրսները ճիշտ կառավարել, որ չկորցնենք ինչպես գյուղատնտեսությունը, այնպես էլ տնտեսական ճյուղերի գործունեությունը կարողանանք ապահովել»,- նշեց Բուռնազյանը։



Նոյեմբեր 14, 2024 at 18:21


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր