ԷկոԼուր
«Դարանակ» և «Կասկադ» նոր կառուցվող ՓՀԷԿ-երի վերաբերյալ տեղի կունենան տեղեկատվական հանդիպումներ տեղի բնակչության և բոլոր շահագրգիռ կողմերի համար: Այս մասին տեղեկանում ենք Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանի տարածած հաղորդագրությունից:
«Դարանակ» ՓՀԷԿ-ի համար նախատեսված հանդիպումը տեղի կունենա սույն թվականի սեպտեմբերի 28-ին` ժամը 12:00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Դարանակ գյուղի դպրոցի դահլիճում: Իսկ «Կասկադ» ՓՀԷԿ-ի համար նախատեսված հանդիպումը`սույն թվականի հոկտեմբերի 1-ին` ժամը 11:00-ին, ՀՀ Շիրակի մարզի Ամասիա գյուղի գյուղապետարանի դահլիճում:
Փոքր ՀԷԿ-երի նախագծերը ներկայացված են գերմանական KfW բանկի ֆինանսավորմանը:
Սեպտեմբեր 20, 2013 at 15:56