

ԷկոԼուր
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոօդերեւութաբանության եւ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ը հրապարակել է տվյալներ, թե որքանով խոցելի կլինեն Հայաստանի գյուղատնտեսությունը և ջրային ռեսուրսները օդի ջերմաստիճանի 1.5-2.0oC-ով բարձրացման դեպքում: ՊՈԱԿ-ի «Ավելի շոգ, չորային, խոնավ, հայացք ապագային» հրատարակության մեջ մասնավորապես նշված է.
«● Գումարային գետային հոսքը մինչև 2030թ. կնվազի մոտ 6.7 տոկոսով, մինչև 2070թ.՝ 14.5 տոկոսով, մինչև 2100թ. մոտ 24.4 տոկոսով:
● Ձյան տեսքով տեղումների քանակը նորմայի նկատմամբ կնվազի 2030թ`7-11 տոկոսով, 2070` 16-20 տոկոսով, 2100թ`20-40 տոկոսով:
● Սևանա լճի հաշվեկշռի հիմնական տարրերի` գոլորշիացման, տեղումների և մակերևութային հոսքի նվազման հետևանքով Սևանա լճի հոսքը ներկայիս 252 մլն մ3 –ի փոխարեն կկազմի 220-225 մլն մ3 : Լճի ավազանում օդի ջերմաստիճանի 0.5oC-ով նվազման (աճման) դեպքում ջրի ծավալը կավելանա(կնվազի) 70 մլն մ3-ով, իսկ տեղումների 5 տոկոսով աճի (նվազման) դեպքում` կավելանա (կնվազի) 37 մլն մ3-ով: Օդի ջերմաստիճանի 2oC-ով բարձրացման և մթնոլորտային տեղումների 10 տոկոսով նվազման դեպքում տարեկան գոլորշիացումը լճի մակերևույթից կարող է աճել մոտավորապես 145 մլն մ3 (115 մմ-ով), կամ 13.5 տոկոսով:
● Հայաստանի տարածքում գոլորշիացումը կավելանա 3-5 տոկոսով, իսկ գոլորշունակությունը` տարեկան 40-80մմ-ով: Այդ պատճառով հանրապետության տարբեր շրջաններում կառաջանա ոռոգման ջրի 8-15 տոկոս պակասուրդ ջրման ներկայիս նորմայի պահպանման դեպքում:
● Հողի խոնավությունը կնվազի 10-30 տոկոսով: Հողում կնկատվի խոնավության պակասուրդի աճ 25-50մմ-ով: Բույսերի բնական խոնավ ապահովվածությունը կնվազի 15-20 տոկոսով:
● Ջրման ներկայիս նորմայի պահպանման դեպքում հացահատիկային մշակաբույսերի բերքը կնվազի 8-12 տոկոսով, բանջարանոցային մշակաբույսերինը` 8-14 տոկոսով, կարտոֆիլինը`8-10 տոկոսով, ծիրանինը 5 տոկոսով, իսկ խաղողի բերքը` ընդհակառակը` կավելան 11-12 տոկոսով»:
|
Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն «Հայաստանի երկամյա առաջընթացի առաջին զեկույցը ՄԱԿ ԿՓՇԿ-ին» ՄԱԶԾ-ԳԷՖ/00079327» ծրագրի շրջանակներում:
Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների պաշտոնական դիրքորոշման հետ:
Մարտ 30, 2016 at 13:25
