

Հանրապետության տարածքում`
Հոկտեմբերի 24-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև, 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, 24-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 25-27-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևան քաղաքում՝
Հոկտեմբերի 24-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև, 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի հոկտեմբերի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 23.40C (2003 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -0.90C (1977 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 12.10C
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ
Հոկտեմբեր 24, 2022 at 12:22
