Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 27-ի ցերեկը Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ անձրև, առանձին հատվածներում` մառախուղ։ Հոկտեմբերի 28-31-ը, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում՝

Հոկտեմբերի 27-ի ցերեկը, 28-31-ը, նոյեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի հոկտեմբերի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`       23.40C (1998թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`           -1.9 0C (1965թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`      10.7 0C

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Հոկտեմբեր 27, 2022 at 12:32


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր