Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 15-ի ցերեկը, 16-ին առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, լեռնային գոտիներում՝ բուք։ Փետրվարի 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիսարևմտյան` 4-6 մ/վ: Փետրվարի 15-20-ը սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 18-20-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Փետրվարի 15-ի ցերեկը, 16-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ ձյուն։ Փետրվարի 16-ին սպասվում է նաև քամու ուժգնացում` 10-12 մ/վ: Փետրվարի 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Երևան քաղաքի փետրվարի 16-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`        15.10C (2021 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`            -13.60C (1969 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`        0.30C

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Փետրվար 15, 2023 at 12:09


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր