Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 18-ի ցերեկը, 19-ին և 23-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 20-22-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-4 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 18-19-ն աստիճանաբար կբարձրանա 2-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում՝ 8-10 աստիճանով։

Երևան քաղաքում

Ապրիլի 18-ի ուշ երեկոյան ժամերին, 19-ին, 23-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 20-22-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։

Երևան քաղաքի ապրիլի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`      26.8°C (2014 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`          0.6°C (1980 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`      12.7°C

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Ապրիլ 18, 2023 at 10:01


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր