Հանրապետության տարածքում`
Ապրիլի 19-ի ցերեկը, 23-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 20-22-ը, 24-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ին կբարձրանա 2-3 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում՝ 6-9 աստիճանով։
Երևան քաղաքում
Ապրիլի 19-ի կեսօրից հետո, 23-ին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 20-22-ը, 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։
Երևան քաղաքի ապրիլի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 27.5°C (2021 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -1.3°C (1987 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 12.4°C
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ
Ապրիլ 19, 2023 at 12:55