Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Եղանակը Հայաստանում, առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 21-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Ապրիլի 22-ին, 23-ի երեկոյան ժամերին, 25-26-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ արևմտյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 21-ին կնվազի 3-5 աստիճանով, 22-23-ը նույնքան կբարձրանա։

Երևան քաղաքում

Ապրիլի 21-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ Ապրիլի 22-23-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 25-ի ցերեկը, 26-ին սպասվոմ է առանց տեղումների եղանակ։

Երևան քաղաքի ապրիլի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

· Օդի առավելագույն ջերմաստիճան՝        28.1°C (2021 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝            1.0°C (1993 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝        12.5°C 

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Ապրիլ 21, 2023 at 13:37


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր