Հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ նաև կարկուտ

Հանրապետությունում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում՝ նաև կարկուտ

Երևան քաղաքում՝

Մայիսի 6-ին կեսօրից հետո, 7-8-ին ժամանակ առ ժամանակ, 10-ի և 11-ի ցերեկը սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 6-ի երեկոյան ժամերին, 7-ի գիշերը՝ ինտենսիվ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Մայիսի 9-ին, 10-11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`

Մայիսի 6-ի ցերեկը, 7-8-ին՝ ժամանակ առ ժամանակ, 10-ի և 11-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 6-7-ին առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ արևմտյան՝ 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 9-10-ին կբարձրանա 2-3 աստիճանով։

Երևան քաղաքի մայիսի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան  29.3°C (1961թ.)

Օդի նվազագույն ջերմաստիճան     1.0°C (1965թ.)

Օդի միջին օրական ջերմաստիճան 14.0°C

Մայիս 06, 2024 at 13:16


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր