

«ԷկոԼուր»
Սևանում ոսկու վերամշակման ֆաբրիկայի կառուցման դեմ ուղղված տեղեկատվական կամպանիայի շրջանակներում «ԷկոԼուր»-ը հիշեցնում է. որ 2005թ. ևս կար նմանատիպ նախագիծ եվ առաջարկում է կարդալ Յուլիա Կուլեշովայի հոդվածը (Դելովոյ Էքսպրես, 2005թ. ապրիլ ):
…Վարդենիսի շրջանում «Արարատի ոսկու արտահանման ձեռնարկության» (ԱՈԱՁ) նոր ձեռնարկության կառուցման նախագիծն էլ հենց խախտում է «Սևանի մասին» ՀՀ օրենքը, որն ուղղակիորեն արգելում է Սևանա լճի ափերից 50կմ հեռավորության վրա հանքարդյունաբերական պրոֆիլի արտադրական ձեռնարկության կառուցումը:
…Ապագա ձեռնարկության հիմնական խնդիրը ցիանիդի օտարման հարցն է, որն օգտագործում են հանքից ոսկու դուրս բերման համար: Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ ցիանիդների արտահոսքի 76%-ը կատարվում է հանքի պոչամբարներում, 18%-ը՝ ձեռնարկություններում, եվ 6%-ը՝ փոխադրումների ընթացքում:
…ՀՀ առևտրի եվ տնտեսական զարգացման նախարար Գագիկ Վարդանյանը վստահեցրեց, որ կառավարությունը ցանկացած դեպքում ամենափոքր ռիսկին անգամ չի ենթարկի տեղի շրջանի էկոլոգիան, եվ որ բնապահպանական հարցերը առաջնային են համարվելու: Նա նշեց, որ նման արտադրությունները մշտապես իրենց մեջ ռիսկ են պարունակում եվ ընդգծեց, որ որոշման ընդունման դեպքում կառավարությունը հաշվի կառնի փորձագետների եզրակացությունը եվ հասարակության կարծիքը:
…Սոդքի նախագծի քննարկման արդյունքում հանձնաժողովը միաձայն եվ հիմնավորված կերպով մերժեց այն: 9 տարի հետո, երբ այդ ձեռնարկությունը կավարտի իր աշխատանքը, կթողնի պոչամբար, որում կմնա 10 միլիոն տոննա ապար, որը, որպես թույն, մշտապես՝ ամեն օր, ամեն ժամ, կթունավորի Սևանա լիճը: Եվ խոսքը միայն ցիանիդների մասին չէ, որոնք մի քանի տարի հետո կցնդեն: Չէ որ պոչերն իրենց մեջ պարունակում են նաև մկնդեղ, որը թույն է, ե՜վ անտիմոն, ե՜վ ծծմբաքար, որն, օքսիդանալով եվ մթնոլորտային տեղումների ազդեցությանը ենթարկվելով, առաջացնում է ծծմբական թթու, որը քայքայում է կենդանի եվ ոչ կենդանի ամեն բան: Ապարների ողջ խառնուրդը կազմում է 10-յակ, 100 հազարավոր տոննա: Տարիների ընթացքում այդ 10 միլիոն տոննա թունավոր թափոնները կվերածվեն 100 միլիոն տոննայի: Եվ ամենասարսափելին այն է, որ դրա դեմ ուղղակի անհնար է պայքարել:
…Պոչամբարները կավե հատակ ունեցող ավազաններ են, որոնց հատակը մի քանի տարի հետո կճաքճքի, եվ ֆիլտրացումը կհասնի մինչև 10%-ի: Թունավոր բաղադրությունները կլցվեն ստորգետնա ջրերի, իսկ հետո Սևանի մեջ: Ընդ որում, այդ գործընթացը կարող է արագացնել անգամ ամենաթույլ երկրաշարժը (4-5 բալ), իսկ ձեռնարկության կառուցման ենթադրյալ վայրը գտնվում է ակտիվ սեյսմիկ գոտում:
…Այս շրջանում են սկիզբ առնում բոլոր ստորգետնյա ջրերը, որոնք հետո արտեզյան ջրերի տեսքով հասնում են Արարատի դաշտավայր: Դա կհանգեցնի այդ արտեզյան ջրերով ոռոգվող բոլոր հողերի կեղտոտմանը: Չմոռանանք նաև, որ պոչամբարի կառուցման վայրից ոչ շատ հեռու սկիզբ են առնում ՙՋերմուկ՚-ի հանքաջրերը: Շրջանի ջրային ավազանը աղտոտման վտանգի տակ դնելով՝ նախագծի հեղինակներն իրենց վրա մեծ պատասխանատվություն են վերցնում:
…Սոդքի հանքավայրը գտնվում է ակտիվ սեյսմիկ գոտում: Սոդքի տարածքի սեյսմիկ ռիսկի վերլուծությունը (BFP, 1998) բերեց այն եզրակացության, որ Սոդքի հանքը գտնվում է մի տարածքում, որտեղ կարճ ժամանակահատվածում հնարավոր են զգալի ուժգնությամբ երկրաշարժեր ( Ռիխտերի սանդղակով 6 բալանոց եվ ավելի):
Ամբողջական նյութը կարող եք կարդալ ռուսերեն լեզվով:
Հուլիս 22, 2008