

ԱրմԻնֆո
Այսօր ՀՀ Ազգային Ժողովի դիմաց բնապահպանական եվ երիտասարդական կազմակերպություններն անցկացրեցին բողոքի ակցիա՝ ուղղված Հայաստանի Լոռու մարզի Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործումն սկսելու դեմ:
Բողոքարարներին մոտեցավ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Նա ներկայացրեց նախարարության դիրքորոշումը՝ հայտարարելով, որ հանքավայրի շահագործման իրավունք ունեցող ՙԷՅ ՍԻ Փի՚ ընկերության կողմից պատրաստված ՙՊղնձի հայկական ծրագիրն՚ անցել է բոլոր, այդ թվում նաև բնապահպանական փորձաքննություն:
Նախարարը նշեց, որ դրանով բնապահպանության նախարարության դերը չի ավարտվում, քանի որ շահագործման ընթացքում ակտիվորեն անցկացվելու են ուսումնասիրություններ եվ ստուգումներ՝ բացառելու ծրագրի իրականացման ընթացքում հնարավոր բացթողումներն ու սխալները:
Նա նաև պատրաստակամություն հայտնեց հետագայում ևս հաշվի առնել հասարակական կարծիքը, մասնավորապես, պոչամբարի կառուցման ընթացքում անվտանգության նորմերի պահպանման եվ նրա հետագա շահագործման հարցում:
Ամբողջական նյութի հետ կարող եք ծանոթանալ ռուսերեն լեզվով:
Ապրիլ 30, 2008
