Ինգա Զարաֆյան, «ԷկոԼուր»
«Սևանը հայ ազգի սեփականությունն է: Այն քաղցրահամ ջրի մեր միակ պաշարն է, եվ պետք է նրա հետ զգուշությամբ վարվել»,- հայտնեց ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ Սերգեյ Համբարձումյանն ի պատասխան «ԷկոԼուր»-ի խնդրանքի՝ մեկնաբանել ՀՀ ԳԱԱ-ին առընթեր Սևանի պահպանման փորձագիտական հանձնաժողովի դրական եզրակացությունը՝ լճից ջրի բացթողումների ծավալն ավելացնելու վերաբերյալ: Ակադեմիկոսը խոստովանեց, որ, չնայած ինքն այդ հանձնաժողովի անդամ է, սակայն վերոնշյալ եզրակացությանը ծանոթ չէ:
Սևանի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը ողջունում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Սևանա լճի խնդիրների միջգերատեսչական հատուկ հանձնաժողովի ստեղծման մասին որոշումը:
Իր հերթին կենսաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ-ին առընթեր Սևանի պահպանման փորձագիտական հանձնաժողովի անդամ Ռաֆիկ Հովհաննիսյանը կարծում է, որ Սևանից ջրի բացթողումների ծավալի ավելացումը 360 միլիոն խորանարդ մետրով թույլ չի տա պահպանելու լճի դրական ջրային հաշվեկշիռը: Հիմնվելով իր ունցած տվյալների վրա՝ «ԷկոԼուր»-ի հետ զրույցում դոկտոր Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, թե լճի դրական ջրային հաշվեկշռի պահպանման համար ջրի բացթողումների ծայրահեղ սահմանը պետք է լինի 300 միլիոն խորանարդ մետր: Նա ասաց, որ իր տեսակետը հայտնել է փորձագիտական հանձնաժողովի նիստի ժամանակ: Լճից ջրի բացթողման ծավալների ավելացման վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան դոկտոր Հովհաննիսյանը հայտնեց, որ եզրակացության հետ ծանոթացել է դրա տարածումից հետո:
Փորձագիտական հանձնաժողովը երկու անգամ քննարկել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի՝ Սևանից ջրի բացթողումներն ավելացնելու առաջարկը: Առաջին անգամ, երբ Ջրային տնտեսության պետական կոմիտեն լճից ջրի բացթողման ծավալը 280 միլիոն խորանարդ մետր հասցնելու պահանջ ներկայացրեց, հանձնաժողովը տվեց բացասական եզրակացություն՝ առաջարկելով ջրի բացթողումների ծավալն ավելացնել մինչև 240 միլիոն: Առաջարկն ընդունվեց, եվ հունիսին խորհրդարանը հաստատեց այդ թիվը: Երկրորդ անգամ Ջրային տնտեսության պետական կոմիտեն ներկայացրեց 327 միլիոն խորոնարդ մետրով ջրի բացթողումներն ավելացնելու պահանջ, որին հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց: Հանձնաժողովի ոչ մի նիստի ժամանակ քվեարկություն չի անցկացվել: Եզրակացությունը տվել է հանձնաժողովի նախագահ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանը:
Փորձագետների դրական եզրակացությունը հիմք դարձավ, որպեսզի օգոստոսի 19-21-ի նիստերի ժամանակ պատգամավորները հաստատեն խոշոր թիվ՝ 360 միլիոն խորանարդ մետր:

Օգոստոս 22, 2008