ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՄՊԱՆԱԻԱՆԵՐ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՈՐՁԸ

Ինգա Զարաֆյան, ԷկոԼուր

ՄԱԿ-Ի ԵՏՀ «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության հարցերի առնչությամբ տեղեկատվության հասանելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակայնության մասնակցության եւ արդարադատության մատչելիության մասին» կոնվենցիան կամ Օրհուսի կոնվենցիան Հայաստանի խորհրդարանի կողմից վավերացվել է 2001թ. մայիսին: 8 տարիների ընթացքում լայն հասարակայնությունը՝ ներառյալ ՀԿ-ները, չինովնիկները, բիզնեսը, տեղական համայնքները, մամուլը, անցել են ոչ դյուրին ճանապարհ, որի ընթացքում եղել են կորուստներ եւ ձեքբերումներ:
 
Այդ ճանապարհը համընկավ երկրի տնտեսության զարգացման ինտեսիֆիկացիայի հետ, որն ամենասկզբից կրում էր անկայուն, կարճաժամկետ բնույթ եւ ուներ բնական ռեսուրսների գերշահագործման արտահայտված ուղղվածություն: Նման զարգացման պատճառների մասին կարելի է երկար խոսել, բայց մենք կանգ ենք առնում այն հետեւանքների վրա, որոնք ազդում են շրջակա միջավայրի վրա: Գլխավոր եզրակացությունն այն է, որ բնական ռեսուրսները դարձել են բիզնեսի ոլորտներից մեկը, որտեղ կարելի է ստանալ գերշահույթ` օգտվելով բնօգտագործման ոչ կատարյալ տնտեսական մեխանիզմներից, շրջակա միջավայի վնասի գնահատականի բացակայությունից եւ թույլ հսկողությունից:

Դա ինչի՞ հանգեցրեց:

Անտառ:  Հայաստանում անտառների զանգվածային հատումը համընկավ պետական անկախության ձեռք բերման հետ, քանի որ երկիրն անմիջապես հայտնվեց պատերազմի եւ շրջափակման պայմաններում: Սակայն էներգետիկ ճգնաժամի ավարտից հետո էլ` 1996թ., անտառահատումները ոչ միայն չդադարեցին, այլ ձեռք բերեցին այլ բնույթ:

«Տնտեսությունը եւ աժեքները» կենտրոնի հետազոտությունների համաձայն՝ փայտավերամշակման արդյունաբերության՝ 2007թ. տարեկան եկամուտը կազմել է 130 միլիոն դոլլար: Օրինական եւ անօրինական բնափայտի գների միջեւ տարբերությունը, 73 000 դրամ՝ 1 կուբամետր արտադրական փայտանյութի համար եւ 1500 դրամ` 1 կուբամետր վառելափայտի համար, նպաստում է անօրինական հատումների, որոնց ծավալը 10 անգամ գերազանցում է պաշտոնական տվյալներին: Նման անտառօգտագործման արդյունքում Հայաստանի անտառային տարածքներն անկախ փորձագետների գնահատականներով   կրճատվել են  գրեթե քառորդ մասով:

Որսագողությունը, որն իսկական պատիժ է վայրի բնության համար, Հայաստանում զարգացել է որպես շահութաբեր բիզնեսի մի յուրօրինակ տեսակ: Անօրինական որսի կազմակերպիչներն իրենց շահերի լոբբինգը բարձր մակարդակով են կատարում`կյանքի կոչելով օրինագծեր, որոնք թույլ են տալիս նրանց անպատիժ գումար վաստակել կարմիր գրքում գրանցված կենդանիների, թռչունների որսի շնորհիվ, համեղ պատառներ փախցնել պահպանվող տարածքներից:

…«Սեւան» ազգային պարկի Արտանիշի թերակղզու արգելոցային գոտու մեջ մտնող տարածքներ, «Դիլիջան» ազգային պարկի մեջ մտնող անտառային հատվածներ օտարվել են ազդեցիկ մարդկանց կողմից, ովքեր մինչ այդ գործընթացը վարձակալել էին այդ տարածքները, «Խոսրով» արգելոցից՝ Ուրցասարի լեռնաշղթան, որտեղ բազմանում է հայկական մուֆլոնը, եւ որը գրանցված է միջազգային Կարմիր Գրքում, Գիլանի տարածքը եւ այլն:

Սեւանա լիճը ենթարկվում է անտրոպոգեն մեծ ճնշման: Սեւանը փակված է անօրինական շինությունների սահմանում: ՀՀ Վերահսկիչ պալատի տվյալների համաձայն` 412 կապիտալ շինություն չունի համապատասխան փաստաթուղթ: Եվ նույնիսկ այս թիվն է փոքրացված: Ողջ խնդիրը «Սեւանա լճի մասին» օրենքի մեջ է, որը նախատեսում է լճի մակարդակի բարձրացում ծովի մակարդակից բարձր մինչեւ 1903,5 նիշը:

Տասնյակ տարիների ընթացքում կասկածի չի ենթարկվել այն փաստը, որ ալիքի բարձրությունը կազմում է 4,5մ: Դրանից ելնելով` գոյություն ուներ 1908մ-ից ներքեւ կապիտալ շինությունների կառուցման ագելքը: Բայց 2008թ. բոլոր փորձագետների լռության պայմաններում կառավարության որոշում ընդունվեց, որտեղ տողամիջում նշվեց ալիքի միանգամայն այլ բարձրություն`1,5մ: Այդպես օրինականացվեցին 1905մ եւ 1908մ նիշերի միջեւ գտնվող շինությունները:

Սեւանում ամբողջությամբ վերացան ձկան արդյունաբերական պաշարները: Չենք խոսում էլ լճի էնդեմիկ տեսակների մասին՝ Սեւանի իշխանի մասին, անհետացել է սիգը, որի պաշարները 90-ականներին կազմում էին մոտ 30 հազար տոննա: Ներկայումս սիգի պաշարները հազիվ են հասնում 250 տոննայի:

Ափից 2 կմ հեռավորության վրա տեղակայված է Շորժայի եւ Ջիլի դունիտ-պերիդոտիտների հանքավայրը: Սոտքի հանքավայրի շահագործումը կատարվում է բաց եղանակով` տոքսիկ միացություններ եւ ծանր մետաղներ պարունակող փոշով եւ թափոններով, որոնք ունեն վտանգի տարբեր աստիճաններ, աղտոտելով շրջակա միջավայրը:  Էլ չենք խոսում ավազի հանքերի մասին, որոնք արդեն փոփոխել են Սեւանի ափերը, եւ որոնցից բաց եղանակով ավազ են արդյունահանում անգամ Արտանիշի թերակղզու արգելոցային գոտուց, դա սովորական երեւույթ է:

Հայաստանի ընդերքի մասին: Ընդամենը 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքում շահագործվում է 26 բազմամետաղ հանքավայր: Նրանց մեջ իսկական հսկաներ են, օրինակ, Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը, , որի մասին հայտնի է, որ նրա սահմանները տարածվում են այնքան հեռու, որ ողջ Քաջարան քաղաքը գտնվում է պղնձամոլիբդենային հարուստ պաշարների վրա:

Ոսկին հատուկ ուշադրության առարկա է: Միայն Սոտքի հանքավայրում մաքուր ոսկին ավելի քան 200կգ է, եւ դա դեռ վերջնական թիվը չէ, քանի որ հետախուզական աշխատանքները շարունակվում են: Վերջին մեկուկես տարում շահագործվող ոսկու 5 հանքավայրերին ավելացել են 7-ը նորերը: Եվ եւս 43 ոսկու հանքավայրեր սպասում են իրենց հերթին:

Ուրան: Ուրանային ծրագիրը դեռեւս թեեւ ծուլորեն, բայց հետեւողականորեն է առաջ ընթանում: Հետազոտությունները նախատեսված են 5 տարվա համար: Ինչպես կարծում են մասնագետները, ուրանի պաշարների ճշգրտման համար պետք է հետազոտվի մոտ 20 000 նմուշ, դեռ վերցրել են մոտ 2000: Ժամանակ կա, բայց 5 տարին արագ կանցնի, իսկ Հայ-ռուսական լեռնահանքային ընկերության ձեռքն արդեն Փխրուտի հանքավայրի վրա է:

Ըստ կանխատեսումների՝ 2014թ-ից սկսած, երբ Ռուսաստանը եւ Չինաստանը դուրս կգան ատոմային էներգետիկայի նոր փուլ, իսկ ուրանի համաշխարհային պաշարները աստիճանաբար կսպառվեն, ուրանի գները, համապատասխանաբար կաճեն:  Այդ ժամանակ, ուրանային վառելիքի համաշխարհային արտադրողները՝ այդ թվում եւ Ռուսաստանը, կյուրացնեն այսօրվա չափանիշներով անհեռանկար հանքավայրերը:

Բնօգտագործման ոլորտում բարձր մակարդակով ընդունվող որոշումները մասնակիորեն կրում են քաղաքական բնույթ, այսինքն՝ կարող են չունենալ հիմնավորված բնապահպանական բնույթ:

Հայաստանի էկոլոգիական հասարակայնությունը տարբեր մեխանիզմներ է օգտագործել նման քաղաքականությանը դիմակայելու համար:…

…Ստեղծվում են նախաձեռնող խմբեր, որոնք մշակում եւ իրականացնում են գործողությունների պլան, ունեն ճկուն ձեւաչափ, որը թույլ է տալիս ներգրավել լրացուցիչ ռեսուրսներ: Փաստացիորեն այդպես են սկսվել էկոլոգիական ահազանգերի վրա հիմնված բոլոր հասարակական կամպանիաները եւ ստացել են այդ անվանումը՝ S.O.S. կամպանիաներ:…

S.O.S. Շիկահող կամպանիան, ուղղված Շիկահողի արգելոցի միջով անցնող մայրուղու կառուցման դեմ, Հայաստանի հասարակայնության համար դարձավ հաջող փորձի օրինակ:

… Նախագիծը հետ կանչվեց եւ հետո վերանայվեց:  Շիկահողի կամպանիայի հայջողությունը ոգեւորություն առաջացրեց, մի քանի ամիս անց S.O.S. Շիկահող նախաձեռնող խմբին դիմեց մի հայտնի դիրիժոր՝ հայտնելով Կամերային երաժշտության տան շրջակա տարածքի կառուցապատման մասին:  Հայտարարվեց  S.O.S. Երեւան կամպանիան: Արդյունքը եղավ այն, որ մերժվեց Կամերային երաժշտության տան հարեւան տարածքի կառուցապատման նախագիծը: Սակայն  ընդհանուր առմամբ Երեւանի համար կամպանիան շարունակական հաջողություն չունեցավ:

Եզրակացություն: Ինչպես մեզ է թվում, կամպանիան հաջողություն ունի, երբ բոլոր ռեսուրսներն ուղղված են կոնկրետ խնդրի լուծմանը, որոնց հետեւում կանգնած են կոնկրետ մարդիկ: Եթե հայտնաբերված են անօրինական գործողություններ, ապա նրանք չպետք է կրեն ընդհանուր բնույթ, այլ պետք է ունենան կոնկրետ հասցեատեր, ունենան կոնկրետ անուններ:  

…ներկայումս կանաչ գոտիների պահպանությամբ զբաղվում են հիմնականում մի քանի կազմակերպություններ, որոնք ունեն բավականաչափ տեղեկատվություն եւ այդ գործընթացը վերլուծելու փորձ:

2006թ. հայտարարվեց S.O.S. Թեղուտը: Թեղուտի նախագիծը  ներկայացվել էր «Vallex Group» ընկերության կողմից՝ ի դեմս «Armenian Copper Program» ընկերության: Նախագիծը բացասական ռեակցիա առաջացրեց էկոլոգիական հասարակական կազմակերպությունների մեծամասնության մեջ:

....Թեղուտի նախագծի դեմ ընդլայնված տեղեկատվական կամպանիային ի պատասխան օգտագործվեցին հասարակական կազմակերպությունների դեմ ուղղված PR-տեխնոլոգիաներ: Դրան ավելացավ եւս մեկ ոչ պակաս կարեւոր գործոն՝ իշխանության փոփոխությունը: Անսպասելի մահացավ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, ով Թեղուտի նախագծի կողմնակիցը չէր, եւ նրա տեղը զբաղեցրեց Սերժ Սարգսյանը՝ հայտարարելով հանքերի շահագործման ռազմավարության մասին՝ որպես երկրի տնտեսության զարգացման հայեցակարգի գլխավոր բաղկացուցիչներից մեկը:

Սկսվեցին խորհրդարանական ընտրությունները՝ հանգեցնելով նոր կառավարության ձեւավորմանը: Այդ բոլորը բերեց նրան, որ S.O.S. Թեղուտ կամպանիան կորցրեց իր տեմպը, կորցրեց ռեսուրսները: Թեղուտի շահագործման մասին որոշումն ընդունվեց 2007թ. նոյեմբերի 1-ին` գործնականորեն մեկ տարի ուշացումով (ելնելով Vallex Group-ի հաշվարկումներից): Գրեթե միաժամանակ՝ կառավարության որոշման հետ մեկտեղ, S.O.S. Թեղուտ կամպանիան ստացավ նոր շունչ, ռեսուրսային օգնություն, սահմանեց նոր մոտեցումներ, կամպանիայի մեջ ընդգրկվեց S.O.S. Թեղուտ երիտասարդական կանաչ շարժումը, անցկացվեցին խորհրդարանական լսումներ: Սակայն նախագիծը հետ չկանչվեց եւ մտավ իրականացման փուլ:

Հասարակական կազմակերպությունները շարունակում են S.O.S. Թեղուտ կամպանիան նոր ուղություններով՝ դատական ատյաններում, համագործակցելով քաղաքական ընդդիմության հետ:

Եզրակացությություն: Հաջողության գրավականներից մեկը տեմպն է, որը չի կարելի կորցնել: Եթե կամպանիայի անցկացման ժամկետները ձգձգվում են, ապա ուժեղանալու փոխարեն տեղեկատվական կամպանիան անկում է ապրում: Միեւնույն ժամանակ բիզնեսը եւ նրան աջակցող չինովնիկները օգտվում են կարճատեւ դադարից եւ սկսում են ավելի արդյունավետ օգտագործել սեփական ռեսուրսները:

S.O.S. Սեւան կամպանիան հայտարարվեց այն բանից հետո, երբ «GeoPrօMining» ընկերությունը մտադրություն հայտնեց ոսկու վերամշակման ձեռնարկություն եւ ցիանային պոչամբար կառուցել Սոտքի ոսկու հանքավայրի տարածքում՝ Սեւանի ավազանում: … նախագծի ռիսկերի վերաբերյալ հավաքվեցին փորձագիտական գնահատականներ: …
 
Մամուլի միջոցով հասարակական կարծիքի ձեւավորումը նպաստեց, որպեսզի Էկոլոգիական հասարակական կազմակերպությունների դաշինքի ներսում ձեւավորվի S.O.S. Սեւան նախաձենող խումբը: Ձեռք բերվեցին ապացույցներ, որոնք վկայում էին այն մասին, որ նման նախագիծ իսկապես գոյություն ունի, որ ընկերությունը նախագծի լոբբինգն անում է ամենաբարձր մակարդակով, «GeoPrօMining»-ի կողմնակիցները «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքում, որն արգելում է Սեւանի ավազանում լեռնահանքային ձեռնարկությունների կողմից հանքարդյունաբերական գործունեություն,  փոփոխություններ են պատրաստում:   
   
Հասարակության գլխավոր մեղադրանքը «GeoPrօMining» ընկերությանը գերշահույթ ստանալու համար ազգային անվտանգությունը վտանգի ենթարկելն էր: Ընդորում, հրապարակվեցին բանակցային գործընթացի որոշ դետալներ՝ մատնացույց անելով մասնակիցներին: 

S.O.S. Ջրվեժ: 2009թ. հուլիսին «Ջրվեժ» անտառապարկի աշխատակիցները հայտնեցին այն մասին, որ անտառապարկից օտարվում է 21,76 հեկտար տարածքով հատված, որտեղ աճում է սոճու յուրօրինակ անտառ, եւ տրամադրվում է Ողջաբերդ համայնքին՝ ըստ հավանականության վերավաճառելու նպատակով:

Հասարակայնությունն արձագանքեց ծավալվող տեղեկատվական կամպանիային: Այսպես, Հայկական բուսաբանական ընկերությունը դիմեց ՀՀ կառավարությանը հիմնավորված պահանջով՝ վերադարձնել սոճու անտառը պարկին:  Հասարակական կազմակերպությունները միացան այդ պահանջին: …Նախարարության ներկայացուցիչների բացատրությունները անհիմն էին:

ՀՀ վարչապետի հանձնարարությամբ կառավարությունում հանդիպում կազմակերպվեց հասարակական կազմակերպությունների հետ, որից հետո կառավարությունն ընդունեց, որ տվյալ որոշումը սխալ է, եւ որ հողատարածքը անհրաժեշտ է վերադարձնել պարկին: 

Եզրակացություն: Օգտագործվել էին պոլիտեխնոլոգիաներ, որոնց հիմնավորման մեջ դրված էր պաշտոնական անձանց պատասխանատվության փաստը կոնկրետ գործողությունների դեպքում, որոնք ունեն կոռուպցիոն նշաններ:

Նոյեմբեր 04, 2009


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր